Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Դավութօղլուն գնում է դեպի պայծառ ապագա

Դավութօղլուն գնում է դեպի պայծառ ապագա
19.09.2014 | 13:24

Գիշերը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Ադրբեջան էր կատարել նաև նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Վարչապետը հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին այցերից մեկը կատարում է Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսին համահունչ:
Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ: Օրակարգում են երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերին վերաբերող հարցեր: Դավութօղլուն նշել է, որ միասին իրենք գնում են դեպի պայծառ ապագա: Այդ ճանապարհին նա նշել է Բաքու - Թբիլիսի - Էրզրում, Բաքու - Թբիլիսի - Ջեյհան, Բաքու - Թբիլիսի - Կարս նախագծերը, որոնք կհամալրվեն TANAP նախագծով, որով ադրբեջանական գազը նախատեսվում է հասցնել Եվրոպա: Դավութօղլուի այցին հաջորդելու է TANAP-ի ադրբեջանական հատվածի գազատարի հիմնարկեքը: Թուրքական հատվածում դա նախատեսվում է մարտին:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ